
Հայաստանում գործազուրկների թիվն աճում է, աշխատատեղերը՝ նույնպես
2018 թվականից հետո գործազուրկների թիվը մինչև 2024 թվականի սկիզբը նվազել էր, սակայն այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում գործազուրկների թիվը աճել է։
Գործազուրկ է համարվում այն անձը, ով չունի աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք, ակտիվորեն փնտրում է աշխատանք՝ օգտագործելով ցանկացած միջոց, այսինքն՝ դիմել է զբաղվածության պետական և (կամ) մասնավոր ծառայություն, աշխատանք է փնտրել ծանոթների, բարեկամների, հայտարարությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում շուրջ 190 հազար մարդ համարվել է գործազուրկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը աճել է 18․2%-ով։
Վերջին տարիներին նկատվել է զգալի նվազում։ Օրինակ, եթե 2018 թվականին Հայաստանում 245 հազար գործազուրկ է եղել, ապա 2023 թվականի վերջում այդ թիվը նվազել է շուրջ 74 հազարով։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել էր, որ Հայաստանում կա 749 հազար աշխատատեղ։
Հայաստանում աշխատատեղերի նոր թիվը հոկտեմբեր ամսվա տվյալներով բացարձակ ռեկորդ է սահմանել. եթե չեմ սխալվում 749 հազար աշխատատեղ կա՝ աշխատավարձով ապահովված։