Սպայական կազմը հնարավորություն կունենա ձեռք բերելու բնակարան կամ տուն պետբյուջեի միջոցներով
Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը Կառավարության փետրվարի 5-ի նիստում ներկայացրեց սպայական կազմի զինծառայողների համար նախատեսված նոր պետական աջակցման ծրագիրը։
Դրա համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք ավարտում են ռազմաուսումնական հաստատություն և նշանակվում ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում, հնարավորություն կստանան իրենց ընտրությամբ բնակարան կամ տուն գնել։ Գույքը կտրամադրվի այն պայմանով, որ զինծառայողը նվազագույնը 20 տարի կմնա ծառայության մեջ:
Հավաստագրով տրամադրվող գումարը կկազմի մինչև 35 մլն դրամ՝ 80 քմ տարածքով բնակարանի համար Երևանում, սակայն զինծառայողը կարող է ընտրել նաև մարզերում բնակարան կամ տուն ձեռք բերելու տարբերակը:
Նոր կարգավորմամբ այժմ բնակարան ձեռք բերելու գումարը սահմանված է, բայց զինծառայողը կարող է որոշել թե որտեղ և ինչ արժեքով գույք ձեռք բերի։

