«Վերին Լարս» անցակետով մարդատարների երթևեկությունը վերսկսվել է

«Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը բացվել է մարդատար մեքենաների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Բեռնատարների երթևեկությունն այս ճանապարհով փակ է փետրվարի 1-ից։

Ինչպես հայտնի է, ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր փետրվարի 2-ին։ Գուդաուրի-Կոբի հատվածում այժմ երթևեկությունը թույլատրված է միայն թեթև մարդատար մեքենաների համար։

Խաչի լեռնանցքում երթևեկությունն իրականացվում է ձնահոսքից պաշտպանող թունելներով՝ հետընթաց ռեժիմով, ուստի այդ տարածքում խցանումների հավանականությունը մեծ է։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով։