ԱՄՆ փոխնախագահի այցի շրջանակում Երևանում կգործեն սահմանափակումներ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Միաժամանակ այցի շրջանակում մայրաքաղաքում նախատեսված են պետական արարողակարգային միջոցառումներ, որոնց մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի շարք փողոցներում գործելու են երթևեկության սահմանափակումներ։
Ոստիկանության փոխանցմամբ՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ։
Բացի այդ՝ փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, երթևեկության սահմանափակումներ կգործեն նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան«Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, ինչպես նաև Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։

