Բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է իրականցվում՝ Բաքվում պահվող հայ գերիների խնդրով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր Հայաստան է ժամանելու։

Երեկ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց եկեղեցում՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումների դեմ:

Նրանք փորձել են հանդիպում կազմակերպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ՝ քննարկելու եկեղեցու դեմ արշավին առնչվող խնդիրները, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել։ Բողոքի մասնակիցները նաև պահանջել են ազատ արձակել բանտարկված Սրբազաններին։

Մարինա Գրիգորյան