«Turkish Airlines»-ը կգործարկի Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթեր
«Turkish Airlines» ավիաընկերությունը հայտարարել է, որ 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ուղիղ չվերթեր Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով։ Այս մասին հայտնում են Զվարթնոց օդանավակայանից։
Չվերթերը սկզբում կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից շաբաթական հաճախականությունը կաճի մինչև 10 չվերթ, հունիսի 15-ից՝ 14 չվերթ շաբաթական։
Հիշեցնենք, որ նախատեսվող չվերթերի մասին հայտնի էր դեռևս 2025 թվականի դեկտեմբերից։ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը դա անվանել էր «ևս մեկ քայլ՝ առաջ»։

