Հայաստանը կրկին միջազգային պարբերականի համարում է
Հայաստանը ներկայացվել է ամերիկյան հեղինակավոր The San Diego Union-Tribune պարբերականում՝ «Armenia: A Future Colored by Hope»՝ «Հայաստան․ հույսով գունավորված ապագա» խորագրով հոդվածում։
Հոդվածի հեղինակը լրագրող Մարլիզ Քաստ-Մայերսն է։ Նա Հայաստանը նկարագրում է որպես դիմակայուն և կենսունակ երկիր, որը վստահ նայում է ապագային՝ չնայած պատմական փորձություններին ու տարածաշրջանային մարտահրավերներին։
Հեղինակը խոսում է Պատմության թանգարանից, խաչքարներից, Սանահինի վանական համալիրից, Ալավերդու Մենձ Էր քարայրից և այլն։ Պարբերականը նաև ուշադրություն է դարձնում երկրի աճող գրավչությանը միջազգային այցելուների շրջանում՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է ոգեշնչել աշխարհի տարբեր անկյուններից ժամանող մարդկանց։

