Սպանդանոցի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Վանաձորում անհատ ձեռնարկատեր Արամ Խուդինյանին պատկանող սպանդանոցում իրականացրել են անասնահամաճարակային մշտադիտարկում։

Պարզվել է, որ արտադրական օբյեկտը գործում է խախտումներով, որոնք չեն համապատասխանում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին։

Մասնավորապես, դիտարկման ընթացքում բացահայտվել է, որ արտադրական շինությունների պատերը չեն պատված եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով, առաստաղները կամ վերևում գտնվող կառուցվածքները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, շինությունների դռները չեն ունեցել հարթ մակերես և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ սեփականատիրոջը սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մարինա Գրիգորյան