Հայաստանում ծնունդների թիվը շարունակում է նվազել․ վերջին տարվա պատկերը

Երևանում այս տարվա հունվարին ծնունդների թիվը նվազել է․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնվել է 25-ով պակաս երեխա։ Տվյալները ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականի հունվարին գրանցվել է 1632 ծնունդ․ ծնվածներից 854-ը տղա են, 778-ը՝ աղջիկ։ Միայն Երևանում նույն ամսվա ընթացքում ծնվել է 1607 երեխա՝ 859 տղա և 748 աղջիկ։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականին Հայաստանում ծնվել է 33 593 երեխա, ինչը շուրջ 10 հազարով պակաս է 2014 թվականի ցուցանիշից։ Մարզային բաշխմամբ՝ Երևանում ծնվել է 9581, Արագածոտնում՝ 1788, Արարատում՝ 3677, Արմավիրում՝ 3563, Գեղարքունիքում՝ 2678, Լոռիում՝ 2643, Կոտայքում՝ 3606, Շիրակում՝ 2569, Սյունիքում՝ 1499, Վայոց ձորում՝ 652, Տավուշում՝ 1337 երեխա։

Հարկ է նշել, որ ծնունդների վերաբերյալ տեղեկությունների սկզբնաղբյուրը քաղաքացիական կացության ակտերի գրանցումներն են, որոնք ստացվում են ՀՀ արդարադատության նախարարություն-ի ՔԿԱԳ ռեգիստրից։