Ինչո՞ւ են ուշացել պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձները

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է հրապարակել՝ պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերի ուշացումների վերաբերյալ։

Ըստ պարզաբանման՝ պոլիկլինիկաների օղակի բուժաշխատողներն իրենց աշխատավարձը ստանում են երկու մասով՝ պետական պատվերի շրջանակում իրականացված ծառայությունների և Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց։

Առաջին՝ պետական պատվերի շրջանակում կատարված ծառայությունների դիմաց վճարումները արդեն իրականացվել են։

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգը միայն սկսում է գործել, նոր համակարգով վճարումների իրականացումը պահանջում էր լրացուցիչ ժամանակ՝ նոր ներդրված ծառայությունների մուտքագրումներ և ճշգրտումներ կատարելու համար։

Նախարարությունը տեղեկացնում է, որ վաղվա ընթացքում ապահովագրության համակարգով նախատեսված ֆինանսավորումը նույնպես կբացվի, և համապատասխան վճարումները կկատարվեն։

Մարինա Գրիգորյան