Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին և նրա գլխավորած պատվիրակությանը։

ՆԳ նախարարը բարձր է գնահատել Եվրոպական Միության հետ սերտ համագործակցությունը, ընդգծել համատեղ ծրագրերի արդյունավետությունը և կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքները։ Նա ներկայացրել է նաև վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ համագործակցությանը և կարևորել Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը,

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Բացի այդ՝ քննարկվել են առաջիկայում ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների Հայաստան այցի մանրամասները։

Մարինա Գրիգորյան