ՀայաստանՍոցիալական

2025 թվականից աշխատանքային պայմանագրերն կլինեն էլեկտրոնային տարբերակով

Նոյեմբերի 26-ին ընդունվել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակի ստեղծման նախագիծը, ըստ որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվելու ու ստորագրվելու են թվային համակարգերի միջոցով։ Այլևս չեն լինելու թղթային տարբերակով պայմանագրեր։

Անցումը թղթայինից էլեկտրոնային տարբերակի սկզբնական շրջանում լինելու է կամավոր, այնուհետև՝ 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր։ Նախկինում կնքված աշխատանքային թղթային գործող պայմանագրերը ևս պետք է թվայնացվեն, սակայն այս աշխատանքը կատարելու համար կտրվի ժամանակ՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Այս համակարգի ներդրմամբ ենթադրվում է, որ կլուծվեն մի շարք խնդիրներ․ կնքված պայմանագրերը կլինեն օրենքի տառին համապատասխան, օրինազանցումներ չեն լինի, հասանելի կլինեն թե՛ գործատուին, և թե՛ աշխատողին, իսկ հավելյալ պայմաններ ավելացնել կամ պակասեցնելու դեպքում խնդիրներ չեն առաջանա, պայմանագրի դադարեցումը ևս կարվի առցանց կերպով։

Պայմանագրերի ողջ շտեմարանը գործատուներին հասանելի կլինի ՊԵԿ-ի թվային համակարգում, իսկ քաղաքացիներին տվյալները հասանելի կլինեն եկամուտների հայտարարագրման համակարգում։