Հայաստանը՝ «Եվրոպայի առաջնորդ ժառանգության ուղղություն» 2025 թվականին

Հայաստանը 2025 թվականին արժանացել է հեղինակավոր World Travel Awards (WTA) միջազգային մրցանակաբաշխության «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր և պատվավոր կոչմանը։

World Travel Awards-ը ստեղծվել է 1993 թվականին, որի պատակն է ճանաչել և մրցանակներ հանձնել լավագույն ընկերություններին, բրենդներին ճանապարհորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում:

Մրցանակաբաշխությունն անցկացնում է տարածաշրջանային փուլեր Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Միջին Արևելքում և այլուր, իսկ հետո կազմակերպվում է գլոբալ եզրափակիչ փուլ, որտեղ ընտրում են համաշխարհային հաղթողներին:

Մարինա Գրիգորյան