Մի շարք մարզիկների մարզական կոչումներ են շնորհվել
Կրթության, գիտության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել մարզական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն։ Մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել ազատ ոճի ըմբիշ Սարգիս Բեգոյանին, հրաձիգ Հայկ Մինասյանին, սամբիստներ Ռոբերտ Սիմոնյանին և Սեյրան Սարուխանյանին, բռնցքամարտիկներ Մանվել Պետրոսյանին, Արգիշտի Հակոբյանին և Անդրանիկ Մարտիրոսյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռազմիկ Քուրդյանին, գրեփլինգի ներկայացուցիչ Ռաֆայել Կոստանյանին։
ՀՀ սպորտի վարպետի կոչմանն են արժանացել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Հայկ Մանուկյանը, ազատ ոճային Արման Մուսիկյանը, ծանրորդ Գրիգոր Ղազարյանը, բազկամարտիկ Արման Մրտեյանը, բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը, պաուերլիֆտինգի ներկայացուցիչներ Աշոտ Անտոնյանը և Ալիկ Խաչատրյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը և Ավետիք Ղազարյանը, ուշուիստ Արսեն Բաղրյանը, սամբիստ Վադիս Համբարձումյանը, գրեփլինգի ներկայացուցիչներ Ռաֆիկ Ալեքսանյանը, Գոռ Խաչատրյանը և Դավիթ Գասպարյանը։
Նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելու համար։
Մարզիկներն ու մարզիչները նույնպես շնորհակալություն են հայտնել ընդունելության և պետական գնահատանքի համար՝ վստահեցնելով, որ շարունակելու են ջանքեր գործադրել՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձրացնելու Հայաստանի Հանրապետության դրոշը։

