Ամասիայի տեսանյութի վերաբերյալ ԱԱԾ-ն հանդես է եկել պարզաբանմամբ

Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ՝ «Ադրբեջանցիները Ամասիայում զրուցում են հայ պարեկների հետ» վերնագրով։

Տեսանյութում երևում է, որ մի քանի երիտասարդ ռուսերենով զրուցում են հայ պարեկի հետ. շատերը ենթադրել էին, որ նրանք ադրբեջանցիներ են։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից պարզաբանել են, որ Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Նշվում է, որ նրանք նախկինում ևս՝ 2013 և 2014 թվականներին, այցելել են Հայաստանի Հանրապետություն։

ԱԱԾ-ից տեղեկացրել են նաև, որ քաղաքացիները Հայաստան են մուտք գործել և երկիրը լքել են պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։

Մարինա Գրիգորյան