2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով՝ գերազանցելով 11.3 տրլն դրամը

Կառավարությունը հայտնում է, որ 2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ։

Համեմատության համար՝ 2024 թվականին նույն ցուցանիշը կազմել էր 10 տրլն 127 մլրդ 165.9 մլն ՀՀ դրամ։

Նախորդ տարվա տվյալների համեմատ արձանագրվել է 7.2 տոկոս աճ, ինչը վկայում է տնտեսական ակտիվության պահպանման և ընդլայնման մասին։

Աճ է գրանցվել նաև մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշում։

2025 թվականին այն կազմել է 3 մլն 666 հազ. 540 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա 3 մլն 338 հազ. 443 ՀՀ դրամի դիմաց։

Մարինա Գրիգորյան