Օլիմպիական խաղերն ավարտվեցին

Երեկ՝ փետրվարի 22-ին, տեղի ունեցավ Միլան և Կորտինա դ’Ամպեցոյում անցկացված ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը։

Սա առաջին դեպքն էր պատմության մեջ, երբ խաղերն անցկացվել են երկու հյուրընկալ քաղաքներում՝ Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում։ Բացի այդ՝ առաջին անգամ ձմեռային խաղերի պատմության մեջ բացման և փակման արարողությունները տեղի ունեցան տարբեր վայրերում․ բացումը՝ Միլանում, իսկ փակման հանդիսավոր արարողությունը՝ Վերոնայում։

Մեդալային աղյուսակն այս գլխավորում է Նորվեգիայի հավաքականը՝ սահմանելով պատմական ռեկորդ․ թիմը նվաճել է 18 ոսկե և ընդհանուր 41 մեդալ։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 33 մեդալով։ Հյուրընկալող Իտալիան գրանցել է իր լավագույն արդյունքը ձմեռային խաղերի պատմության մեջ՝ նվաճելով 10 ոսկե մեդալ՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։

Հայաստանի հավաքականն այս տարի տուն է վերադառնում առանց մեդալի։

Մարինա Գրիգորյան