Թենիսի ակադեմիայի աշխատանքները շարունակվում են

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը այսօրվա գործակարգավարական նիստին հայտնել է, որ մայրաքաղաքում կառուցվող թենիսի ակադեմիայի կառուցման գործընթացում կկիրառվի ներդրողների ներգրավման երկփուլ մրցույթ, որի նպատակն է ապահովել, որ ակադեմիան միջազգային չափորոշիչներին համապատասխանի։

Սա հնարավորություն կտա անցկացնելու միջազգային մրցաշարեր և պատրաստելու բարձր մակարդակի մարզիկներ՝ զարգացնելով թենիսը Հայաստանում։

Հիշեցնենք, որ նախագիծը նախատեսվում է իրականացնել Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքում։ Ակադեմիայում կկառուցվեն 6 բաց և 4 փակ կորտեր, ինչպես նաև 350 նստատեղ ունեցող սրահ, որը հնարավոր կկարձնի միջազգային խոշոր մրցաշարերի անցկացումը։

Մարինա Գրիգորյան