ՀայաստանՍոցիալական

Մայրենի առարկայի դասագրքի QR-ը տեղեկություններ է տալիս Ադրբեջանի մասին

Հայաստանում նոր հրատարակված գրքերի խմբաքանակները անընդհատ հայտնվում են սկանդալների կենտրոնում։ Եթե նախորդիվ «Մայրենի 3» դասագրքի կազմի վրա այվող հայկական դրոշ էր, ապա այս դեպքում արդեն քաղաքացիներն արձանագրում են, որ «Մայրենի 6» դասագրքի առաջին էջում տեղ գտած QR կոդը ակտիվացնելով կարելի է հայտնվել մի դաշտում, որտեղ տեղեկություններ են տրված Ադրբեջանի մասին։ Մասնավորապես այնտեղ նշված է Ադրբեջանի տարածքը, բնակչությունը, պետական կարգն ու մայրաքաղաքը։

Սակայն կոդի մոտ նշված տեքստից կարելի է հասկանալ, որ այն պետք է տաներ դասագրքի օնլայն տարբերակի էջ։ Քաղաքացիներից ստացված այս տեսանյութը խմբագրությունը նույնպես ստուգել է։ Սակայն այժմ արդեն հղումը հասանելի չէր։

Տեսանյութը նկարահանվել է սեպտեմբերի սկզբին։ Սակայն մինչ այժմ QR-ը չի աշխատում։

Արդյոք խնդիրը ամբողջապես լուծում կգտնի, թե նախարարությունը կբավարարվի խնդիրը ժամանակավորապես քողարկելով։