Որ եկամուտները չեն հայտարարագրվի․ նոր մանրամասներ են հայտնի

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմա­նել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 26-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Ըստ նոր փոփոխությունների՝ ընտանիքի անդամներից ստացված մինչև 1 մլն դրամը հայտարարագրման ենթակա չի լինի: Ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապիկն ու տատիկը:

Նախարարը ընդգծել է, որ հայտարարագրման ենթակա չեն նաև նվերները, ժառանգությունը, մինչև 1 մլն դրամի չափով պարտքով տված գումարները, անձնական գույքի վաճառքից ստացված մինչև 1 մլն դրամը( բացի հողամասերից), ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններից ստացված մինչև 1 մլն դրամի ակտիվներն ու ծառայությունները:

Օրինագծի փոփոխությունները հաջորդում են քննարկմանը Ազգային ժողովում: