Թոշակառուների բանկային քարտերը կառաքվեն տներ
Հայաստանում դեռևս 15 հազար թոշակառու չեն անցել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ ապրիլի 1-ից երկրի ողջ տարածքում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ ձևով։ Մարտի 5-ին թոշակառուները հնարավորություն կունենան ինքնուրույն ընտրել բանկը՝ քարտի ձևակերպման համար, որից հետո ընտրությունը կկատարվի ավտոմատ։
Պատկառելի տարիքի քաղաքացիներին և հաշմանդամություն ունեցող անձանց նոր կենսաթոշակային քարտերը կհասցվեն տուն։ Առաքումը պետք է արձանագրի սոցիալական աշխատողը։
Պատկառելի տարիքի կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին նոր կենսաթոշակային քարտերը կհասցվեն տուն։ Մենք հիմա քննարկում ենք առաքման տարբերակները՝ սուրհանդակի, բանկի աշխատակցի միջոցով։ Սակայն այդ առաքումը պետք է արձանագրի սոցիալական աշխատողը, — նշել է Թորոսյանը։
Նախարարը վստահեցրել է, որ գերատեսչությունը տեղյակ է է բոլոր այն անձանց մասին, ովքեր իվիճակի չեն ինքնուրույն ներկայանալ քարտի հետևից, և պատրաստ է նրանց ծառայություն մատուցել։
Քարտերը կառաքվեն նաև 85 տարեկանից բարձր քաղաքացիներին, I խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ անկախ տարիքից, 75–85 տարեկան քաղաքացիներին, որոնք ունեն II խմբի հաշմանդամություն։
Հարկ է նշել, որ 2025-ի մարտի տվյալներով Հայաստանում կար մոտ 650 հազար թոշակառու։

