Լրանում է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը
Այսօր լրանում է 1988 թվականի Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը։
1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և թողտվության պայմաններում սկսեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության նկատմամբ բռնությունները։
Ջարդերն ուղեկցվեցին դաժանություններով,, մարդու իրավունքների զանգվածային խախտումներով։ Սպանվեցին հազարավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և տարեցներ։
Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին հայերի նկատմամբ բռնություններ Կիրովաբադում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում։ Այս իրադարձությունների հետևանքով Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանվեց շուրջ 500 հազար էթնիկ հայ։
Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի 38-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հարգանքի խոսք ուղղելով հարյուրավոր հայերի հիշատակին։
Հիշատակի օրվա առիթով գրառում է կատարել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ նշելով. «Այսօր մենք միանում ենք հայերին՝ սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»։

