ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը, քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանման հարցեր:

Հիշեցնենք, որ հուշահամալիրի վերանորոգումը քննարկումների կենտրոնում է։ Բարձրացված աղմուկը պայմանավորված է շինարարական աշխատաքներով. շատերը կարծում են, որ Ծիծեռնակաբերդը «քանդվում է»՝ վերանորոգման փոխարեն։

Մարինա Գրիգորյան