Թռիչքների ուշացումներ և չեղարկումներ «Զվարթնոց» օդանավակայանում
«Զվարթնոց» օդանավակայանը տեղեկացնում է, որ այսօր Երևան-Քուվեյթ և Քուվեյթ-Երևան թռիչքները չեղարկվել են։ Բացի այդ՝ Երևան-Դուբայ, Երևան-Աբու-Դաբի և հակառակ ուղղություններով թռիչքները ուշանում են։
Ուշացումներն ու չեղարկումները պայմանավորված են Իրանի տարածքում օդային երթևեկության խոչընդոտներով, ինչի պատճառով ուղևորներին խորհուրդ է տրվում հետևել օդանավակայանի պաշտոնական հայտարարություններին և իրենց ավիաընկերությունների հաղորդագրություններին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց տարածքներին։ Իրանի և Իսրայելի հետ միաժամանակ իրենց երկրի օդային տարածքները ժամանակավորապես փակել են Քաթարը, ԱՄԷ-ն, Բահրեյնը։
Իրանը հրթիռային հարվածների է ենթարկել ԱՄՆ ռազմածովային ուժերին։

