ՀայաստանՍոցիալական

Հայաստանում նախընտրում են աշխատանքի գնալ ոտքով, քան ավտոբուսով

Հայաստանում երթևեկության խնդիրներից մեկը ոչ միայն հասարակական տրանսպորտն է, այլև ավտոմեքենաների և տրանսպորտային միջոցների արտադրանքը, մասնավորապես ածխաթթու գազի արտադրությունը։

Համաձայն numbeo-ի՝ Հայաստանում յուրաքանչյուր վարորդ աշխատանքի գնալիս կամ երեխաներին դպրոց տանելիս արտադրում է 651,83 կգ CO2: Ածխածնի այս արտանետումները հակակշռելու համար յուրաքանչյուր ուղևորի համար կպահանջվի մոտավորապես 29,94 ծառ՝ բավարար թթվածին արտադրելու համար։

Հայաստանում աշխատանքի կամ դպրոց տեղափոխելու հիմնական միջոցը ավտոմեքենան է։ Հատկանշական է, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են քայլել, քան օգտվել ավտոբուսից կամ տրոլեյբուսից։

Ածխածնի այս մակարդակը բավականին բարձր է Հայաստանում, չնայած այն բանին, որ հարևան երկրներից միայն Վրաստանում է այս ցուցանիշը ցածր (550,05 կգ CO2)։

Հարևան երկրներում հետևյալ պատկերն է․

  • Ադրբեջան՝ 1014,20 կգ CO2
  • Իրան՝ 1695,71 կգ CO2
  • Թուրքիա՝ 1394,26 կգ CO2