Ճապոնիայից ՀՀ քաղաքացիները վերադարձել են Հայաստան

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացիներ առայժմ չկան։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։

Դեսպանությունը տեղեկացնում է, որ իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է ՀՀ վեց քաղաքացի, որոնց հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել։

Ճապոնիայում գտնվող Ցուկուբա համալսարանի ուսանողները մինչ տոմսերի այլընտրանքային տարբերակների գտնելը համալսարանի կողմից ապահովվել են կացարանով։ Այսօր առավոտյան նրանք Տոկիոյից մեկնել են Հայաստան՝ Ճապոնիա-Ուզբեկստան-Վրաստան-Հայաստան և Ճապոնիա-Ուզբեկստան-Ղազախստան-Ռուսաստան ուղիներով։

Մյուս չորս քաղաքացիները, որոնց թվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երկու անդամները, արդեն իսկ վերադարձել են Երևան՝ Ճապոնիա-Չինաստան-Վրաստան-Հայաստան չվերթի միջոցով։

Դեսպանությունը վերահսկում է իրավիճակը և շարունակում է կապի մեջ մնալ Ճապոնիայում գտնվող քաղաքացիների հետ՝ ապահովելու նրանց անվտանգ վերադարձը Հայաստան։

Մարինա Գրիգորյան