Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է 41 երկրի քաղաքացի
Փետրվարի 28-ից մինչև մարտի 6-ը Իրանից անվտանգության նկատառումներով Հայաստանի տարածքով տարանցիկ տեղափոխվել է աշխարհի 41 երկրի քաղաքացի։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Նրանց թվում են հարևան երկրներից Վրաստանի, Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ, Ամերիկյան մայրցամաքից՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ուրուգվայ, Եվրոպայից՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Ֆրանսիա։ Եվրասիական ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից տեղափոխվել են Ավստրալիայից, Բելառուսից, Թուրքմենստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Նեպալից, Նոր Զելանդիայից, Չինաստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Ֆիլիպիններից։ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից նույնպես իրականացվել է տեղափոխություն՝ Գվինեա, Եմեն, Զիմբաբվե, Իրաք, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Մարոկկո, Նիգերիա, Սիերա Լեոն, Սիրիա։
ԱՄԷ-ից վերադառնալիս ևս մի շարք քաղաքացիներ օգտվել են Հայաստանի տարածքով տարանցիկ չվերթներից՝ իրենց երկրներ հասնելու համար։

