Սուր շնչառական վարակներով հիվանդացությունը միջին ակտիվության մակարդակում է

2026 թվականի 10-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն։

Այս մասին հաղորդում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հիվանդացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.4 անգամ ցածր է։

Ընդհանուր դեպքերի գրեթե 82.6%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները. առավելապես 0-4 տարեկանների շրջանում, որտեղ շարունակում է արձանագրվել հիվանդացության բարձրագույն ցուցանիշ։

Ըստ կենտրոնի՝ Հայաստանում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, ռինովիրուսը և ադենովիրուսը, որոնք հիմնական պատճառ են հանդիսանում սուր շնչառական վարակների համար։

Մարինա Գրիգորյան