
TikTok-ը նոր սահմանափակումներ կդնի անչափահաս օգտատերի առաջ
Աշխարհի ամենախոշոր մեդիա հարթակներից TikTok-ը նոր սահմանափակումներ է դնում իր օգտատերերի առաջ։ TikTok-ը հայտարարել է 13 տարեկանից ցածր երեխաների գրանցումը արգելափակելու մասին։
Բացի այդ TikTok-ը սահմանափակումներ է դրել «գեղեցկության ֆիլտրերի» օգտագործմանը։ Մինչև 18 տարեկան օգտատերերը չեն կարողանա օգտվել այնպիսի ֆիլտրերից, որոնք փոխում են դիմագծերը կամ ավելացնում կենդանու ականջներ, քիթ և այլն։
Հարթակը ամեն եռամսյակ միլիոնավոր անչափահասների հաշիվներ է արգելափակում։
Իսկ արդյո՞ք սահմանափակումները արդյունավետ կլինեն այն դեպքում, երբ օգտատերերը կարող են փոխել իրենց տարիքը։ Այս խնդրի լուծման ուղղությամբ մեդիա հարթակը կսկսի գործարկել նոր համակարգ, որով կեղծ տարիք նշած օգտատերերի հաշիվները կարգելափակվեն։
Համաշխարհային մասշտաբով, TikTok-ի օգտատերերի զգալի մասը 18 տարեկանից ցածր է:
Ըստ Start.io հարթակի՝ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում ավելի քան 93 հազար անհատ օգտվում է TikTok-ից։ Այսինքն այն օգտատերերը, ովքեր գրանցվելիս երկիրը նշում են Հայաստան։
Շուշան Ասրյան