ՀայաստանՍոցիալական

Ավտոբուսի վարորդը ազատվել է աշխատանքից` երթևեկության խախտում թույլ տալու պատճառով

Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում Երևանի ավտոբուսներից մեկի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այդ վարորդը ազատվել է աշխատանքից։

2024 թվականի առաջին 6 ամսում 167 վարորդ ազատվել է աշխատանքից քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված խախտումների և այլ ծառայողական խնդիրների պատճառով։

Ավելի վաղ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը այս քայլը որակել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:

Շուշան Ասրյան