Հայաստանի խնդրանքով Վրաստանից եկող գազատարի հատվածը կտեղափոխվի ականապատ գոտուց
Վրաստանից Հայաստան գազ մատակարարող խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Համապատասխան դիմումը արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։
Փաստաթղթերի համաձայն՝ խողովակաշարի տեղաշարժը կապված է անվտանգության նկատառումներով․ նշված հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական սահմանին և ականապատ է եղել 1990-ականներին։ Վրաստանի գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ ականապատ գոտում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ։ Ուստի եռակողմ միջպետական համաձայնությամբ որոշվել է խնդրահարույց հատվածը հեռացնել ականապատ գոտուց և կառուցել նոր գազատար անվտանգ հեռավորության վրա։
Խողովակաշարը մի քանի կիլոմետր տեղափոխվելուց հետո կմիանա հայկական կողմի կառուցած նոր հատվածին։
Վրաստանից եկող գազատարն հանդիսանում է Հայաստանի բնական գազի հիմնական մատակարարման ուղիներից մեկը, և գազը Ռուսաստանից Հայաստան է հասնում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։

