ՀայաստանՍոցիալական

Փոփոխվել է մայրաքաղաքի ձմեռային լուսավորության ժամանակացույցը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքի արտաքին լուսավորությունը ձմռան ամիսներին միացվելու է ժամը 18։00-ից։ Առանձին փողոցներում լուսավորությունը միացված է լինելու մինչև 4։00-ն։

Երևանում փողոցային լուսավորության լույսերը սովորաբար միացվում են մայրամուտից անմիջապես հետո՝ կախված տարվա եղանակից։ Աշնանը և ձմռանը քաղաքի արտաքին լուսավորությունը հիմնականում միացվում է 17։30-18։00-ն։ Քանի որ օրվա լուսավոր ժամերը գարնանը և ամռանը ավելի երկար են լինում, լույսերը հիմնականում միացվում են 20։00-21։00 ընկած ժամանակահատվածում։

Երևանում մոտ 70 հազար արտաքին լուսավորության սարք։