ՀայաստանՍոցիալական

Հայաստանում կան փակ ճանապարհներ

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Արագածոտնի մարզում փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Լոռու մարզում փակ են Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո և Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհները։

Գեղարքունիքի մարզի Վարդենյանց լեռնանցքում առկա է մերկասառույց։ Կցորդիչով բեռնատարների համար ճանապարհը անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Ալագյազ-Արթիկ, Աշոցքի, Ամասիայի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։