ՀայաստանՍոցիալական

Որքա՞ն են վաստակում հարևան երկրներում ավտոբուսների վարորդները

Դեկտեմբերի 3-ի վաղ առավոտից Երևանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսների վարորդները գործադուլ են անում։ Գործադուլի հիմնական պատճառը աշխատավարձի բարձրացումն է։ Նշվում է, որ միասնական տոմսային համակարգի ներդնումից հետո խոստացել են բարձրացնել աշխատավարձը, սակայն փոփոխություն չի եղել։ Գործադուլի պատճառով աշխատում են տրոլեյբուսներն ու փոքր երթուղայինները:

Երևանի հասարակական տրանսպորտում երթուղի են դուրս գալիս 3 մակնիշի ավտոբուսներ՝ MAN, Zhong Tong, Gazel City։ Դրանց վարորդները վաստակում են, համապատասխանաբար 401,500 դրամ, 309 500 դրամ և 219,500 դրամ։

Միասնական տոմսային համակարգի ներդնումը ենթադրում է, որ վարորդները այլևս գործ չեն ունենալու մանր վերադարձնելու և, ընդհանրապես, գումար վերցնելու։ Գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները պատմում են, որ արտաժամյա աշխատանք են նաև կատարել։ Խոստովանում են, որ մինչ միասնական տոմսային համակարգին անցում կատարելը օրական 4,000-5,000 դրամ են վաստակել՝ բացի աշխատավարձից։

Քաղաքապետարանը հայտնել է, որ գործադուլ հայտարարած 18 վարորդներ հեռացվել են աշխատանքից։

AMNEWS-ը հարևան երկրների ու տարածաշրջանի երկրների ավտոբուսի վարորդների ու Հայաստանում աշխատող ավտոբուսի վարորդների աշխտավարձերը մեկտեղել է ինֆոգրաֆիկայում, որտեղ երևում է, որ Հայաստանում բավականին բարձր աշխատավարձ են ստանում։