ՀայաստանՍոցիալական

Հասարակական տրանսպորտի 18 վարորդ ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ այսօր մայրաքաղաքում տեղի ունեցած գործադուլների հետևանքով 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից։ Գործադուլի արդյունքում մի շարք կանգառներից մարդիկ այդպես էլ չեն կարողացել հասնել իրենց անհրաժեշտ վայրը։ Քաղաքապետարանը այս քայլը ոչ թե գործադուլ է որակում, այլ շանտաժ՝ նշելով, որ գործադուլից 14 օր առաջ վարորդները պարտավոր էին զգուշացնել դրա մասին։

Նոյեմբերի 1-ից վարորդները այլևս չէին կարողանում ինքնուրույն հավաքել ուղևորավարձերը։ Դրանից հետո, ինչպես նշում էր քաղաքապետարանը, ստվերային քաղաքականությունը նվազել է։

Վարորդներրը իրենք էլ այսօր խոստովանել էին, որ մինչև նոր համակարգի անցումը օրական նրանք ավել գումար էլ էին ստանում։ Այս համատեքստում նրանք անդրադարձել են նաև ավտբուսների վերջին կանգառներին՝ «կանեցներին» և նշել, որ այնտեղ նույնիսկ հիգիենայի տարրական պայմաններ չկան, զուգարաններ կա՛մ չկան, կա՛մ էլ սպասարկում են գումարով։

Այսինքն՝ յուրաքանչյուր վարորդ 15 օր վարելուց և համապատասխան աշխատավարձից բացի կարողանում էր նաև ստանալ մոտ 60․000 մինչև 75․000 դրամ ավել գումար։