
Հյուպատոսական որոշ ծառայություններ իրականացվում են նաև օնլայն եղանակով
Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու, ինչպես նաև Հայաստան վերադարձի վկայական ստանալու համար ՀՀ քաղաքացիները արտերկրում օգտվում են տեսակապի միջոցներից։ Ծառայությունը իրականացնում են Երևանի աշխատակիցները։
Հայաստանն ընդհանուր առմամբ 43 երկրներում ունի 55 հյուպատոսություններ։ Սակայն երբեմն դրանք քաղաքացիների համար հասանելի չեն՝ հեռավորության և այլ խնդիրների պատճառով։ Օրինակ՝ Ռուսաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում քաղաքացիները ստիպված են լինում անցնել հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր կիլոմետրեր՝ հյուպատոսական ծառայությունից օգտվելու համար։ Նոր ստեղծված օնլայն ծառայությունը հենց նման քաղաքացիների խնդիրները լուծելն է։
Ծառայությանը դիմող անձինք երկու օրվա ընթացքում կապի են դուրս գալիս Հայաստանի արտգործնախարարության աշխատակիցների հետ, այնուհետև անձնագիրը կա՛մ փոխանցվում է փոստի միջոցով, կա՛մ էլ՝ լիազորված անձի։
Ծառայությունից օգտվողները, սակայն, անձնագիր ստանալու համար պետք է վճարեն 90 հազար դրամ, Հայաստան վերադարձի վկայական ստանալու համար՝ 45 հազար։