ՀայաստանՍոցիալական

«Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել մառախուղի պատճառով

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դեկտեմբերի 13-ին մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ «Զվարթնոցում» վայրէջք պիտի կատարեին ժամը 4-5-ի սահմաններում Աթենքի, Վիեննայի ու Վարշավայի չվերթները, բայց դրանք չեղարկվել են։ Մի քանի չվերթներում էլ ուշացում է եղել։

Հիմնական պատճառը եղել է մառախուղը։ Չեղարկվել կամ հետաձգվել են Աթենք-Երևան A3898 (Ուշացում), Վիեննա-Երևան OS641 (Ուշացում), Վիեննա-Երևան W42891 (Ուշացում), Մոսկվա-Երևան SU1964 (Ուշացում), Վարշավա-Երևան LO729 (Չեղյալ), Մոսկվա-Երևան 3F322 (Ուշացում), Մոսկվա-Երևան 5G710 (Ուշացում) չվերթները։

Քաղավիացիայից հայտնել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել։ Նշվում է, որ չվերթները վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում։