ՀայաստանՍոցիալական

Գյումրիի «Երեխաների տուն» հաստատությունում հայտնաբերվել են խախտումներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Գյումրու «Երեխաների տուն» հաստատություն, որտեղ հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Այցի ընթացքում պարզվել են, որ կոմունալ ու սանիտարահիգիենիկ պայմանները, հագուստը, սնունդը, դեղերը և այլ պարագաներ չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին։

Սենյակներում ոչ բավարար տարածքի պատճառով տղաներն ու աղջիկները միասին են խնամք ստացել։ Բացի այդ՝ լոգարանների մի մասը առանձնացված չի եղել ննջասենյակներից։ Դայակները շփոթել են երեխաների սրբիչները, նրանց տրամադրել կեղտոտ խոզանակներ։ Հայտնաբերվել են նաև ժամկետնանց դեղեր։ Հաստատությունը չի ունեցել նաև հատուկ պայմաններ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները բավարարելու համար։ Չի ապահովվել նաև երեխաների կրթության իրավունքը։

Սա առաջին անգամը չէ, որ «Երեխաների տուն» հաստատությունը հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Դեռևս այս 2024 թվականի դեկտեմբերին մանկահասակ երեխաների նկատմամբ դայակի և բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։