ՀայաստանՍոցիալական

Վայոց ձորի մարզը կունենա աղբի տեսակավորման նոր կայան

Վայք համայնքում գործող աղբավայրը, որը շահագործվում է դեռևս Խորհրդային տարիներից, ներկայումս աշխատում է առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների և չի ապահովում թափոնների տեսակավորումը։ Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել աղբի տեսակավորման նոր կայան, որը կսպասարկի Վայոց ձորի բոլոր բնակավայրերը։ Կենցաղային թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումն իրականացվելու է «Մաքրություն» ՍՊԸ-ի կողմից։ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հանդիպումներ է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ. քննարկվել են ծրագրի մանրամասները և հետագա քայլերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով