ՀայաստանՍոցիալական

Գործադուլի պատճառով աշխատանքից ազատված ավտոբուսի 11 վարորդ վերադարձել է աշխատանքի

Գործադուլ արած 11 վարորդներ, որոնք ազատվել էին աշխատանքից, վերադարձել են աշխատանքի։

Հիշեցնենք, որ Երևանում դեկտեմբերի 3-ին ավտոբուսի վարորդները գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում, ինթպես նաև աշխատանքաձին պայմանները վերանայվեն։ 

Գործադուլ հայտարարած 32 վարորդ այդ օրը ազատվեցին աշխատանքից։  

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 13-ի դրությամբ աշխատում է 1192 վարորդ։ Առկա է վարորդի 85 թափուր հաստիք։

Երևանում ավտոբուսի վարորդները ստանում են հետևյալ աշխատավարձը.

  • MAN — 401,500 դրամ,
  • Zhong Tong – 309 500 դրամ,
  • Gazel City — 219,500 դրամ։