
Հանրային վայրերում տեսահսկման համակարգի օրենսդրական փաթեթը հանվել է շրջանառությունից
Հանրային վայրերում տեսահսկման համակարգի օրենսդրական փաթեթը հանվել է շրջանառությունից։ Սրա մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ նախարարի այն ժամանկվա տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել էր կառավարության և ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջ քաշած օրենսդրական նախագծերի փաթեթը՝ նշելով, որ մտադիր են շտապօգնության մեքենաներում ու հանրային տրանսպորտում տեսահսկման համակարգեր տեղադրել։
Առաջ է քաշվում նոր նախագիծ, համաձայն որի՝ ՆԳՆ-ին տրվի ՏԻՄ-երի և պետական մարմինների տեսահսկման համակարգին հասանելիություն:
Նախորդ նախագծում նշված էր, որ ՆԳՆ–ն հասանելիություն պիտի ունենա բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման տարածքների, ուսումնական հաստատությունների և մի շարք կառույցների տնտեսվարողների տեսանկարահանող սարքերին։
Առաջարկվում էր 100 քմ-ից ավելի տարածք ունեցող առևտրի կենտրոնների, հեղուկ վառելիքի, մանրածախ առևտրի կետերի և 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի կետերում տեսանկարահանող սարքեր տեղադրել։