
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի մասին
2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։ Սրա մասին տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեն։
2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։ Փոխարենը՝ ծրագիրը կշարունակի գործել մարզերում։
Եկամտային հարկի վերադարձից օգտվող անձինք պետք է ունենան գրանցված աշխատանք և գնեն տուն անմիջապես կառուցապատողից (կամ կառուցեն ինքնուրույն): Միայն թե ձեռք բերվող գույքի գինը չպետք է գերազանցի 55 մլն դրամը, իսկ վերադարձվող եկամտային հարկի 3 ամսվա հանրագումարը՝ 1,5 մլն դրամը:
Գլխավոր սահմանափակումը տարածքային է: Երևանի մի շարք շրջաններում արդեն չես կարող օգտվել եկամտային հարկի վերադարձից: Օրինակ` Կենտրոնում, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում օրենքն այլևս չի գործում: 2025թ. հունվարի 1-ից օրենքը չի գործելու Երևանում ձեռք բերվող գույքի համար, իսկ մարզերում այս հնարավորությունից կարելի է օգտվել մինչև 2029 թվականը ներառյալ։