
Հաստատվել է զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը
Կառավարության դեկտեմբերի 27-ի նիստին հաստատվել է զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակներն են.
- Զբաղվածության աճը մարզային քաղաքներում.
— Նպատակը՝ Բարձրացնել զբաղվածությունը մարզային քաղաքներում՝ գյուղատնտեսությունից դուրս բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծմամբ,
— Միջոցառումները՝ Ենթակառուցվածքների զարգացում, ներդրումների ներգրավում, փոքր և միջին բիզնեսի աջակցություն,
— Ակնկալվող արդյունքը՝ Մարզային քաղաքներում զբաղվածության մակարդակը մինչև 2031 թվականը հասցնել 60,7%-ի (2022 թվականի 51,2%-ի դիմաց):
- Երիտասարդների զբաղվածության ավելացում.
— Նպատակը՝ 18-29 տարեկան երիտասարդների զբաղվածության ավելացում՝ հմտությունների զարգացման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման միջոցով,
— Միջոցառումներ՝ կրթական ծրագրեր, պրակտիկա, ձեռներեցության աջակցություն,
— Ակնկալվող արդյունք՝ գործազուրկ և չսովորող երիտասարդների տեսակարար կշիռը մինչև 2031 թվականը նվազեցնել մինչև 19.6% (2022 թվականի 35%-ի համեմատ):
- Կանանց զբաղվածության ավելացում.
— Նպատակը՝ բարձրացնել զբաղվածության մակարդակը կանանց, հատկապես 30-39 տարեկանների շրջանում՝ աշխատաշուկայում նրանց ներուժի լիարժեք և երկարաժամկետ օգտագործման միջոցով,
— Միջոցառումներ՝ մասնագիտական ուսուցման ծրագրեր, աջակցություն կանանց ձեռներեցությանը, զբաղվածության ճկուն ձևեր,
— Ակնկալվող արդյունք՝ աշխատող կանանց մասնաբաժինը մինչև 2031 թվականը դարձնել մինչև 50.9% (2022 թվականի 41.5%-ի համեմատ):
- Սոցիալական նպաստ ստացողների ինտեգրում.
— Նպատակը՝ սոցիալական նպաստ ստացողներին ինտեգրել աշխատաշուկայում՝ բարձրացնելով սոցիալական աջակցության համակարգի արդյունավետությունը,
— Միջոցառումներ՝ վերաինտեգրման ծրագրեր, մասնագիտական ուսուցում, աշխատանք փնտրելու աջակցություն,․
— Ակնկալվող արդյունք՝ թերօգտագործված աշխատուժի մակարդակը իջեցնել մինչև 166,55 հազար մարդ մինչև 2031 թվականը, որը կկազմի աշխատուժի 7%-ը (2022 թվականի 15%-ի համեմատ):
- Զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության բարեփոխում.
— Նպատակը՝ փոխակերպել զբաղվածության պետական քաղաքականության համակարգը՝ զարգացնելու մարդկային կապիտալը և ստեղծելու բարձր արդյունավետությամբ աշխատատեղեր,
— Միջոցառումներ՝ զբաղվածության աջակցության նոր ծրագրերի մշակում և իրականացում, մասնագիտական կրթական համակարգի կատարելագործում, նոր աշխատատեղերի ստեղծման խթանում,
— Ակնկալվող արդյունք՝ զբաղվածության ընդհանուր մակարդակը գերազանցել 60%-ը՝ մինչև 2031 թվականը հասնելով 1,409 մլն մարդու։ Աղքատության մակարդակը նվազեցնել մինչև 19%: