ՀայաստանՍոցիալական

Մեքենաներից գողություն կատարող 16 խումբ է բացահայտվել

Հայաստանում ավտոմեքենաներից գողությունների դեպքերը 2024 թվականի առաջին 9 ամսվա համեմատ նվազել են, սակայն խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 1443 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5,4 տոկոսով պակաս է։

Նախարարի խոսքով՝ ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով խստացվել է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Եթե նախկինում նման արարքները համարվում էին ոչ մեծ ծանրության հանցանք, ապա այժմ դրանք դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին։