ՀայաստանՍոցիալական

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում տոներին

​Երևանում դեկտեմբերի 30-ի ցերեկվանից մինչև հունվարի 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

​Մարզերում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է, որ 2025 թվականի հունվարը կլինի բավականին տաք, ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից տաք՝ 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ կլինի նորմայից պակաս։

Տոնական օրերին՝ հունվարի առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների։ Հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ արևմտյան տաք օդային հոսանքները։ Պարզ երկնքով պայմանավորված գիշերային ժամերին երկրի ողջ տարածքում կունենանք բացասական ջերմաստիճան, բայց ցերեկային ժամերին նույնիսկ լեռնային շրջաններում կգրանցվեն դրական ջերմաստիճաններ։ Մայրաքաղաքում գիշերային ժամերին հունվարի առաջին տասնօրյակում կգրանցվի -2-ից -4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին՝ 6-8 աստիճան տաքություն։