
Էլեկտրաէներգիայի սակագները չեն փոխվի
Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 30-ի նիստում որոշվել է 2025 թվականին պահպանել էլեկտրական էներգիայի սակագները։
Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ, — նշված է հաղորդագրության մեջ։
ՀԾԿՀ–ն նաև նոր սահմանաչափեր է ընդունել ՀԵՑ–ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» համար։ Ըստ այդմ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սակագնային մարժան 7.5 տոկոսի փոխարեն 2025 թվականի փետրվարի 1-ից կլինի 7 տոկոս։ Մարժայի նվազումը նշանակում է, որ ընկերության շահույթի տոկոսն էլեկտրաէներգիայի ընդհանուր արժեքի մեջ կնվազի։