
2025 թվականին գույքահարկը կաճի 75%-ի, 2026-ին՝ 100%-ի չափով
Գույքահարկի դրույքաչափերը 2025 թվականին կշարունակեն աճել։
Հայաստանի հարկային օրենսգրքում դեռևս 2020 թվականին էր կատարվել փոփոխություններ։ Ըստ դրա՝ քաղաքացիները, 2025 թվականից սկսած, արդեն 75%-ով բարձրացված գույքահարկ կվճարեն, 2026 թվականից էլ՝ կանցնեն ամբողջական վճարման՝ 100%-ի չափով: Թեպետ կառավարությունը վստահեցնում է, որ սպասվող լրացուցիչ հարկային բեռը կրելու են մեծամասամբ բարձր գույքի սեփականատերերը։
Նախկին դրույքաչափերի համեմատ (մինչև 2021 թվականը) հարկը մի քանի անգամ աճել է։ Ստեղծվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ, որով հնարավոր է հաշվել վճարվելիք գույքահարկի չափը: Երևան քաղաքի քարտեզի վրա բաժանված են 1-20 հարկային գոտիներ։ Գնային յուրաքանչյուր գոտու համար վերցվել է գույքի միջինացված գինը և այն նվազեցվել 20%-ով: Օրինակ, առաջին՝ ամենաթանկ գոտում 1 քմ-ի արժեքը սահմանվել է 330 հազար դրամ, ամենաէժան՝ 20-րդ գոտում այն 92 դրամ է:
Հիշեցնենք` գույքահարկի թանկացումը Հայաստանում սկսվել է 2021 թվականից: Այդ թվականի դեկտեմբերից գույքահարկի համար կիրառվել է 25 տոկոս գանձում, 2022-ին՝ 30 տոկոս, 2023-ին՝ 35, իսկ ահա 2024-ին՝ 50 տոկոս: Այս տարվա համար կգանձվի 75 տոկոս, 2026 թվականին գույքահարկը կգանձվի արդեն 100 տոկոսի չափով։ Ստացվում է, որ առաջիկա 2 տարում գույքահարկը 2024 թ. համեմատ ևս 50 տոկոսով կթանկանա` տարեկան 25 տոկոսով։