
Հայաստանում աշխատաժամանակը կրճատելու նպատակը աշխատանք-անձնական կյանք արդյունավետության բարձրացումն է
Հայաստանում աշխատաժամանակը 1 ժամով կրճատելու և 7 ժամ սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծը միտված է աշխատանք-անձնական կյանք տիրույթի կարգավորմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը։ Այն շաբաթական 40 ժամից կհասնի 35 ժամի, սակայն սահմանված աշխատավարձը կմնա նույնը:
Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ նախագծի հիմքում «Երեք 8-երի» գաղափարն է, այսինքն՝ մարդը պետք է 8 ժամ հանգստանա, որպեսզի կարողանա աշխատել: Նախագծի նպատակն է կարգավորել աշխատանք-անձնական կյանք տիրույթը, որպեսզի աշխատողներն ունենան ավելի շատ ազատ ժամանակ և այն արդյունավետ տնօրինեն։
Ռուբեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանում արդեն իսկ կան ոլորտներ, որոնք անցել են 7-ժամյա աշխատանքի՝ չունենալով բացասական արդյունք: Նա հավելեց, որ առաջիկա 10 օրերի ընթացքում կկազմակերպվի նախագծի շուրջ քննարկում: