
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 300 ընտանիք բնակարան ձեռք բերելու վկայական է ստացել
Հունիսից Հայաստանում իրականացվում է Արցախից տեղահանվածներին բնակարանով ապահովելու պետական նախաձեռնություն։ Պաշտոնյաները նշում են, որ սա երկրի պատմության մեջ ամենախոշոր և ամենաթանկ սոցիալական ծրագիրն է։ Սրան կարող է դիմել մոտ 25 հազար ընտանիք։
Այս պահին ավելի քան 300 ընտանիք բնակարան ձեռք բերելու վկայական է ստացել, ոմանք արդեն հասցրել են սեփական տուն ձեռք բերել։ Սրա մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ որոշ ընտանիքներ արդեն ավարտել են գործարքները, իսկ մյուսները գտնվում են բնակարանի որոնման կամ գրանցման փուլում:
Ծրագիրը նախատեսում է բնակարանների ձեռքբերում Հայաստանի 242 բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ կենտրոնական «1» և «2» գոտիների): Պետական աջակցության չափը մեկ անձի համար կազմում է մինչև 5 մլն դրամ՝ կախված ընտրված տարածաշրջանում անշարժ գույքի շուկայական արժեքից։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,5-ից 2 միլիարդ դոլար: