ՀայաստանՍոցիալական

Հաստատվել է ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի կազմը

Հունվարի 15-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը։ Այն գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաջորդիվ արդեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է և տարբեր վարչությունների և գերատեսչությունների ղեկավարները։ Համակարգող խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել նաև 4 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։

Խորհրդի հիմնական նպատակն է  համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության հիմքում նախանշված հիմնական ուղղություններն են՝ Ներքին գործերի նախարարության կայացում, ծառայությունների որակի բարելավում, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի բերում, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրում և այլն։

Հիշեցնենք, որ 2024 թվականին ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թվականների ռազմավարությունը։ Իրականացվող բոլոր փոփոխությունները հենց ենթարկվում են այդ ռազմավարությանը։